Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով քաղ. Միրզա Հակոբյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 53 հասցեում գտնվող 0.11000հա մակերեսով հողամասի / վկայական՝ N 02062015-05-0035/ գծային չափերը և երկրաչափական պատկերը հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, միջգերատեսչական հանձնաժողովի 2-6 եզրակացությամբ հաստատված Սևան քաղաքի գլխավոր հատակագիծը որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքերի գծային չափերը և երկրաչափական պատկերը: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։