Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց թիվ 1 / 10, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 1 հողամաս հասցներում գտնվող անշարժ գույքերը /վկայականներ՝ 21022025-05-0090, 04022013-05-0244/ միավորելու և միավորված անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց թիվ 1 / 10 և Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 1 հողամաս հասցներում գտնվող անշարժ գույքերը միավորել՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց թիվ 1 / 10 հողամաս հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 2-րդ կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: