Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 7 / 2 հասցեում գտնվող 0․2722հա մակերեսով հողատարածքը /վկայական՝ 01072024-05-0065/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1․ Սևան hամայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 7 / 2 հասցեում գտնվող 0․2722հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ` 1) առաջին միավոր գույքի՝ 0․26622հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 16 / 3 հողամաս հասցե։ 2) երկրորդ միավոր գույքի՝ 0․00598հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 16 / 4 հողամաս հասցե: 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03.01.2024թ. N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: