Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 17.07.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Վարսեր հողամաս հասցեում գտնվող 2․12385 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-086-0112-0014/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 13810 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սամվել Ռազմիկի Սեդրակյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Սամվել Ռազմիկի Սեդրակյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սամվել Ռազմիկի Սեդրակյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: