Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Աննա Թորոսյանի լիազոր անձ՝ Րաֆֆի Գրիգորյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Աննա Թորոսյանին պատկանող ք. Սևան, Սևան քաղաքից հարավ հատված թիվ 5 / 9 հասցեում գտնվող /վկայական 2037553 տրված՝ 16․05․2007թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Սևան քաղաքից հարավ հատված թիվ 5 / 9 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք ք. Սևան, 3-րդ փողոց, թիվ 4 / 9 հանգստյան տուն հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։