Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով ` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Սևան համայնքի Զովաբեր բնակավայրը մատակարարող խմելու ջրի արտաքին ցանցն անհատույց տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |