Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ վարձակալության իրավունքով Նարինե Ադամյանի պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 4-րդ փողոց, 4 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-004-0049-0039/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Սևան համայնք, ք․Սևան, Հանգստի գոտու 4-րդ փողոց, 4 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: