|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 77-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահի գրությունը, ինչպես նաև այն, որ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագիրը, որի շրջանակներում ներդրումներ են կատարել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, համաֆինանսավորող կողմ է նաև Սևան համայնքը` 1. Որպես Սևան համայնքի ներդրում` թույլատրել Սևան համայնքի բյուջեից 14.926.800 դրամ փոխանցելու Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին` համաձայն Սևանի համայնքապետարանի և ՀԿ-ի միջև ստորագրված դրամաշնորհի պայմանագրի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|