Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 17.12.2024թ. N 175 Ա-Ն որոշումով և հիմք ընդունելով 14․04.2025թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք,ք․Սևան,Սայաթ–Նովա փողոց 47/3 հողամաս հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակավայրերի նպատակային նշանակության 0․24004 հա մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 7104480 դրամ արժեքով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ,գ․Ծովագյուղ,24-րդ փողոց, 26 տան բնակիչ Մարտիրոս Մինասի Սարգսյանին։ 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Մարտիրոս Մինասի Սարգսյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: