Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 17-րդ կետով, ՀՀ կառավարության`29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՕ-510-Ն օրենքի 4-րդ կետով և հիմք ընդունելով Գագիկ Ստեփանյանի դիմումը` Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22․04․1991թ․-ի թիվ N 7 նիստի որոշմամբ Վարսեր համայնքում անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար Նարինե Նավասարդյանին, Գագիկ, Գնունի և Նարեկ Ստեփանյաններին հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

 1. Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22․04․1991թ․-ի թիվ N 7 նիստի որոշմամբ՝ Վարսեր համայնքում անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար՝ Նարինե Նավասարդյանին, Գագիկ, Գնունի և Նարեկ Ստեփանյաններին հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 376․5քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված 79․74քմ մակերեսով ավտոտնակի / ներքին մակերես` 60․47քմ /, 46․32քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը 35․09քմ/ և 3․71քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Նարինե Նավասարդյանի, Գագիկ, Գնունի և Նարեկ Ստեփանյանների սեփականության իրավունքը՝ անշարժ գույքի համար տրամադրելով Սևան համայնք, գ․ Վարսեր, 11-րդ փողոց թիվ 80 / 1 ավտոտնակ հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծի հեղինակ` Մեսրոպ Մկրտչյան


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝19d20c65-8439-4712-a394-f84b9fd72eb3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner