Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սևան քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերում բնակիչների դիմումների հիման վրա աղբամուղները փակվել են, Սևան համայնքում 2025 թվականի օգոստոսի 1-ից աղբահանության ծառայություններն իրականացվում են «Կոտայքի Եվ Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից աղբահանության համար նախատեսված թափոնատար մեքենայով և Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերում տեղակայված աղբամուղներից աղբը հնարավոր չէ բեռնել, միաժամանակ ստեղծվել է հակասանիտարական իրավիճակ՝ 1. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով կազմակերպել և իրականացնել Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը։ 2. Փակված աղբամուղներ ունեցող բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում տեղադրել թափոնամաններ՝ կազմակերպելով պատշաճ աղբահանություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |