Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, և հիմք ընդունելով քաղ. Սամվել Ղազարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի Սամվել Ղազարյանին պատկանող և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ թիվ N 12 նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում Սամվել Ղազարյանին անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 2100քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության վկայագրի Սամվել Ղազարյանին և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գտնվող Սամվել Հակոբի Ղազարյանին /ծնված`01.05.1955թ./, , սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 1972.5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սամվել Հակոբի Ղազարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սամվել Ղազարյանին պատկանող 1972.5քմ մակերեսով հողատարածքում 1960-1990թթ. կառուցված 93.94քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 87.53քմ/, 46.80քմ մակերեսով նկուղը/ներքին մակերես 27.23քմ/, 1971թ.-ին կառուցված 2,36քմ մակերեսով աստիճանները, 30.43քմ մակերեսով աստիճանահարթակը, 18.51քմ մակերեսով ծածկը, 1986թ.-ին կառուցված 22.94 քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 17.58քմ/, 45.23քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 38.35քմ/, 22.20քմ մակերեսով հացատունը/ներքին մակերես 15.29քմ/, 63.75քմ մակերեսով անասնագոմը/ներքին մակերես 51.22քմ/, 73.61քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերես 60.13քմ/, 108.05քմ մակերեսով ծածկը և 6.79քմ մակերեսով պարիսպը ճանաչել Սամվել Ղազարյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Դդմաշեն, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք թիվ 9 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։