Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՄԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Կարեն Հակոբի Հակոբյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի

2025 թվականի հունվարի 25-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից արձանագրվել է, որ անհայտ անձի կողմից Սևանի եկեղեցի բարձրացող աստիճանների աջ մասում ինքնակամ տեղադրվել է շարժական 3.2 x 3 չափերի շինություն։ Արձանագրությանը կցված էին շինության լուսանկարները։ Արձանագրությունը Սևանի համայնքապետարան է ներկայացրել ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալը 26.03.2025 թվականին։ Անհայտ անձին հայտնաբերելու համար օգտագործվեցին բոլոր հնարավոր միջոցները։ Սակայն հնարավոր չեղավ հայտնաբերելու վարչական իրավախախտում կատարած անձին։ Գրություն ուղարկվեց նաև ՆԳՆ Ոստիկսնության Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Սակայն դա ևս արդյունքներ չտվեց։ Համայնքապետարանի տեղազննող հանձնաժողովը մի քանի անգամ այցելեց ինքնակամ շինության տեղադրման վայր, սակայն իրավախախտոիմ կատարող անձը չէր հայտնաբերվում։ Օրենքով սահմանված կարգով համայնքապետարանում այդ արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվեց։ Վերջին անգամ համայնքապետարանի տեղազննող հանձնախումբը այցելեց Սևանի թերակղզի 2025 թվականի մայիսի 26-ին։ Անուղղակի խոսակցությունների արդյունքում ոչ հաստատապես հայտնի դարձավ, որ շարժական շինությունը ենթադրվում է, որ տեղադրել է Սևան քաղաքի Գեղամա փողոցի թիվ 6 տան բնակիչ Կարեն Հակոբի Հակոբյանը։ Քաղաքացին անմիջապես ծանուցվեց վարչական գործի քննությանը մասնակցելու համար։ Ծանուցագիրը նրան հանձնվեց առձեռն։ Փաստորեն քաղաքացին խախտելով ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի 896-ն, 19.03.2015 թվականի 596-ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի պահանջները, տեղադրել է շարժական /ոչ հիմնական/ շինություն, որը համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջների հանդիսանում է ինքնակամ տեղադրված շինություն։ Շինությունը տեղադրել է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածին պատկանող հողատարածքի վրա։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և 42-րդ հոդվածի 8-րդ կետի, ինչպես նաև ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով որոշում եմ 1․ Քաղաքացի Կարեն Հակոբի Հակոբյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով։ 2․ Պահանջել քաղաքացուց ապամոնտաժելու շինությունը և տարածքը բերելու նախկին տեսքի։ 3․Քաղաքացին տուգանքի գումարը կարող է վճարել 15 օրյա ժամկետում Սևանի համայնքապետարանի 900165101123 հաշվեհամարին։ 4.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 15-օրյա ժամկետում և ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner