Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Ալիկ Գրիշայի Ենոքյանի դիմումը, Սևան համայնքի ավագանու` 23.05.2011թ. թիվ 16 որոշմամբ Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 1 / 18 բնակարանը անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է Ալիկ Գրիշայի Ենոքյանի հորը` Գրիշա Պարույրի Ենոքյանին, իսկ Սևանի շրջանի Գագարինավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի՝ 05.03.1977թ. թիվ 24 նիստով հատկացվել է Գրիշա Ենոքյանի ընտանիքին, սակայն բնակարանի նկատմամբ որևէ գործարք չի իրականացվել Գրիշա Ենոքյանին մահվան /մահացած` 12.01.2015թ. / պատճառով, ինչպես նաև նկատի ունենալով, որ Գրիշա Ենոքյանի ընտանիքը մշտապես բնակվում է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր, 1. Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 1 / 18 բնակարան հասցեում գտնվող, Սևան համայնքի սեփականություն հանդիսացող 57.0քմ մակերեսով 4-սենյականոց բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 1 / 18 բնակարանում բնակվող Ալիկ Գրիշայի Ենոքյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |