Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Արաքսյա Վազգենի Ավետյանի դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ Սևանի քաղաքապետի` 14.11.2011թ. թիվ 572 որոշմամբ ք.Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 / 305 բնակարանը վարձակալության իրավունքով հատկացվել է բազմազավակ ընտանիքի մայր Արաքսյա Վազգենի Ավետյանին, սակայն նոտարական վավերացում չի ստացել սոցիալական ծանր վիճակի պատճառով, 1. Ք.Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 / 305 հասցեում գտնվող երկսենյականոց բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 / 305 բնակարանի բնակիչ Արաքսյա Վազգենի Ավետյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |