Այսօր: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2021 թվականի N 42-Ա

«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ավագանու` 12.06.2019թ. թիվ 28-Ա և 04.05.2021թ. թիվ 32-Ա որոշումներով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից հատկացվել է տարածք Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների և մեծահասակների վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով, հիմք ընդունելով Հիմնադրամի գործադիր տնօրենի գրությունը` Սևան քաղաքում մեծահասակների վերականգնողական կենտրոնի տարածքն ընդլայնելու նպատակով նոր տարածք տրամադրելու մասին, 

1. Սևանում մեծահասակների վերականգնողական կենտրոնի տարածքն ընդլայնելու նպատակով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից 299.74քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքին կից գտնվող մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող բռնցքամարտի գործող մարզասրահի տարածքը՝ 151.08քմ` 4տարի ժամկետով, պայմանով, որ բռնցքամարտի մարզասրահի տեղափոխված տարածքում, ըստ անհրաժեշտության, կատարել վերանորոգման աշխատանքներ «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner