Հողօգտագործման և տարածքի վարձավճարներ
1. Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության բնակելի տարածքները:
Սահմանել տարեկան վարձավճար 1քմ ` - 200 դրամ:
2. Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները :
Սահմանել տարեկան վարձավճար 1քմ` - 1000 դրամ:
3. 2009թ. համար համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրված օբյեկտների 1 քմ տարածքի հողօգտագործման համարգ տարեկան վճար 400 դրամ.
քաղաքի մնացած տարածքներում տեղադրված օբյեկտների կառուցապատման և սպասարկման 1 քմ համարգ տարեկան վճար 300 դրամ.
Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների կառուցապատման և սպասարկման համարգ 100 դրամ.
ավտոլցակայանների համարգ յուրաքանչյուր 1 քմ հատկացված տարածքի համարգ տարեկան 50 դրամ.
ավտոտնակների համարգ յուրաքանչյուր 1 քմ համարգ տարեկան 150 դրամ.
բացօթյա սրճարաններ կազմակերպելու համարգ 1 քմ հողօգտագործման վճարըգ տարեկան 70 դրամ.
գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան 30 դրամ.
ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ հողի համարգ հողօգտագործման վճար սահմանել տարեկան 30 դրամ.
գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվովգ տարեկան 60 դրամ.
բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վճար 1 քմ համար տարեկան 60 դրամ.
առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 - 90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.
գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /:
արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել 1 քմ-ի համար մինչև 10- 30 դրամ, ըստ գոտիականության սխեմաների:
4. Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճար :
5. Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար 1000 դրամ: