Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-րդ, 8.1.-րդ ,18-րդ, կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կատարինե Մադաթյանի լիազոր անձ Ավետիս Ավետիսյանի դիմումը` սեփականության իրավունքով Կատարինե Մադաթյանի պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 159 / 9 և ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 153 / 10 հասցեներում գտնվող վկայականներ` 27072021-05-0041, 27072021-05-0012 / անշարժ գույքերը միավորելու ինչպես նաև նկատի ունենալով, որ ձևափոխման աշխատանքները չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց 153 շենք 9 և ք․ Սևան, Նաիրյան փողոց 153 շենք 10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել տրամադրելով մարզ Գեղարքունիք համայնք Սևան ք. Սևան, Նաիրյան փողոց 153 շենք 9 բնակարան հասցե: 2. Սեփականության իրավունքով Կատարինե Մադաթյանին պատկանող մարզ Գեղարքունիք համայնք Սևան Սևան ք. Նաիրյան փողոց 153 շենք 9 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխությունները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար 1969 դրամ: - պատուհան՝ 2x1969=3938դրամ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7cf0689a-7710-48ce-a813-4afeaa1956fe



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner