Սևանի համայնքապետարանում քննելով քաղաքացի Դավիթ Միշիկի Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի
2024 թվականի սեպտեմբերի 1-ին Սևանի ՆԳ բաժին քաղաքացի Կորյուն Մանուկյանը հայտնել է, որ Նաիրյան փողոցի 64 հասցեում գտնվող սեփական տան բնակիչների շները արձակվել են և հարձակվում են մարդկանց վրա։ Պարզվել է, որ քաղաքացի Դավիթ Ավետիսյանը Նաիրյան փ. 66 / 2 հասցեում ունի սեփական առանձնատուն, որի բակից նրան պատկանող 6 հատ շներից 4-ը դուրս են եկել բակից և հարձակվել հարևանությամբ գտնվող բնակիչների վրա։ Հարուցված վարույթի շրջանակներում Դավիթ Ավետիսյանը հրավիրվել է համայնքապետարան և տվել է բացատրություն։ Ըստ նրա առանձնատան պարսպից տեխնիկական խնդիրների պատճառով որոշակի մաս փլվել է և չորս շները դուրս են եկել։ Նա իր աշխատավայրից շտապ եկել է առանձնատուն և տեսել, որ շները գտնվում բակում։ Պարզվել է որ շները որոնք անձի չեն վնասել, ինչը հաստատվում է նաև հայտարարության տված անձի տեղեկանքով։ Միաժամանակ քաղաքացի Դավիթ Ավետիսյանը զղջում է կատարվածի համար, վերանորոգել է առանձնատան ցանկապատը և որևէ կերպ շները այսուհետ չեն կարող հայտնվել փողոցում և ապահովված են անհրաժեշտ պայմաններով։ Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի պահանջներով որոշում եմ 1․ Քաղաքացի Դավիթ Միշիկի Ավետիսյանին հայտարարել նկատողություն։ 2․Հանձնարարել քաղաքացի Դավիթ Ավետիսյանին, սահմանված կարգով ապահովելու ընտանի կենդանիների պահպանման կանոնները։ 3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15-օրյա ժամկետում կամ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։