Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել Արտաշ Գրիգորյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Արտաշ Գրիգորյանին պատկանող, ք․Սևան Նաիրյան փողոց թիվ 148ա հասցեում գտնվող /վկայական՝2163368/ անշարժ գույքի սահմանները, գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը ուղղելու մասին՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել ք․Սևան Նաիրյան փողոց թիվ 148ա հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սեփականության իրավունքով Արտաշ Գրիգորյանին պատկանող ք․ Սևան Նաիրյան փողոց թիվ 148ա հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք ք․Սևան Նաիրյան փողոց թիվ 140/1 բնակելի տուն հասցե։