Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.06.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Ծաղկունք հողամաս հասցեում գտնվող 0․53776 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-047-0138-0071/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,այլ հողատեսք գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 4840 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գևորգ Սարգսի Սարգսյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Գևորգ Սարգսյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գևորգ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: