Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



08 հունվարի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Ռաֆայել Գալստյանի դիմումը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ռաֆայել, Լիլյա և Լևոն Գալստյաներին պատկանող՝ Սևան համայնք, գ․ Գեղամավան, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 13122024-05-0158/ զբաղեցրած 0․70477հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.

1. Սևան համայնք, գ․ Գեղամավան, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող 0․70477հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, գ․ Գեղամավան, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք թիվ 7 / 2 հասցեում գտնվող 0․03693հա մակերեսով /վկայական` 30102024-05-0064/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 514․8դրամ վճարելու պայմանով օտարել Ռաֆայել Արտակի Գալստյանին, Լիլյա Արտակի Գալստյանին և Լևոն Արտակի Գալստյանին ։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3e3ff0a9-5a26-4d42-a63c-ec41ec09f328



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner