Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ասյա Ավետիսյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 05-040-0044-0005/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 1 բնակելի տուն հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։