Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 149
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 149


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ԵՄ-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ուղղված գրությունը՝ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից իրականացվող «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրում Սևանի համայնքապետարանի վարչական շենքն ընդգրկելու համար, ծրագրի շահառու դառնալու փաստը, հաշվի առնելով ծրագրի իրականացման նախապայմանները՝ 

1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի վարչական շենքում «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆոտովոլտային կայան տեղադրելու համար Սևան համայնքի կողմից կատարել համաֆինանսավորում ծրագրի արժեքի 20 տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner