Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ մասի կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3 –րդ ենթա- կետով և նկատի ունենալով, որ ք․ Սևան, Գրիբոյեդովի փողոց 3 / 44 հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Հրաչիկ Հովսեփյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց 164 / 16 հասցեում գտնվող ավտոտնակի վաձակալության իրավունքով զբաղեցրած 27․95քմ մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, որոշում եմ.
1. Վարձակալության իրավունքով Հրաչիկ Հովսեփյանին պատկանող, Սևան համայնք ք․ Սևան, Նաիրյան փողոց 164 / 16 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 27․95քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն օտարել`համայնք Սևան գ․ Գեղամավան, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3 տան բնակիչ Հրաչիկ Ժիրայրի Հովսեփյանին /1քմ-4441․8 դրամ/ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։