Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել սեփականություն իրավունքով Սերինե Մանուչարյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Աբովյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 5 / 1 հասցեում գտնվող 0․04 հա մակերեսով անշարժ գույքի / վկայական՝ N 12052025-05-0045․/ տեղադիրքը ուղղելու մասին՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել, Սևան համայնք, ք. Սևան, Աբովյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 5 / 1 հասցեում գտնվող անշարժ գույքի տեղադիրքը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։