Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 17)-րդ կետի պահանջներով, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` 1. Սահմանել Սևան համայնքի վարչական տարածքում 2020թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել Սևան համայնքի 2020թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել Սևան համայնքի տարածքում 2020թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի: 4. Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |