Ղեկավարվելով 15.06.2020թ. «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-330-Ն ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով՝ 1. Սևան համայնքում հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթներ կազմակերպելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով` 1.1 Սարգիս Մուրադյան - համայնքի ղեկավար - նախագահ Անդամներ` 1.2 Էդվարդ Ղազարյան - աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ - աճուրդավար 1.3 Մեսրոպ Մկրտչյան - աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի գլխավոր մասնագետ - արձանագրող 1.4 Գուրգեն Ավետիյան - աշխատակազմի իրավաբան 1.5 ավագանու անդամ 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |