Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.09.24 Ասֆալտապատվում են Սևան համայնքի բնակավայրերի փողոցները
Այս օրերին «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ Սևան համայնքի Չկալովկա, Զովաբեր, Գեղամավան բնակավայրերում: Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները գտնվում են վերջին փուլում: Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի: Իրականացվել է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Շինարարական աշխատանքները ներառել են, ինչպես ... Մանրամասն
25.09.24 ՀԻՇԵՑՈՒՄ
Հողի հարկ և գույքահարկ վճարում են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք հողի հարկի և գույքահարկի պարտավորություններ ունեն 2024թվականի հունվարի 1-ի դրությամբ: 2024թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ կուտակած իրավաբանական և ֆիզիկական անձինք վճարում են կատարում համայնքի բյուջեի 900165101057 հաշվեհամարին, իսկ գույքահարկի վճարումները` ֆիզիկական անձինք` 900165101024, իրավաբանական անձինք` 900165101172 հաշվեհամարներին: Հողի հարկի և գույքահարկի վճարման պարտավորությունների ճշտման և վճարման կապակցությամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են այցելել Սևանի համայնքապետարանի երկրորդ հարկ` քաղաքացիների սպասարկման գրասենյակ և ստանալ հարկային պարտքերի վերաբերյալ տեղեկանքները: Նույն գրասենյակից ... Մանրամասն
25.09.24 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014 ՀՕ-110-Ն) և «ՀՀ կառավարության 19.11.2014 թիվ 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ) տեղի կունենա «Շին Ինժ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող հանրային քննարկում և ծանուցում Սևան համայնքի Հանգստի գոտի 1-ին փողոց 1/11 հասցեում ջրափրկարարական կայանի կառուցման վերաբերյալ (1-ին փուլ): Ակնկալում ենք Սևան համայնքի բնակիչներին, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
23.09.24 Անդրադարձ Անկախության օրվան
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և համայնքի ավագանու անդամներ, բնակիչներ, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, առավոտյան այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիները և կատարեցին պսակադրում հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին հերոսամարտերում նահատակված հերոս տղաների շիրիմներին: Տեր-Նարեկ քահանան ոգեկոչեց նահատակված հերոսների հիշատակը: Սևանի պանթեոն այցելեցին նաև Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների սաներ, աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ: Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան ... Մանրամասն
23.09.24 Մարզամշակութային իրադարձություն Սևան համայնքում
Սեպտեմբերի 21-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մեկնարկեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնությունը՝ նվիրված Անկախության օրվան, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից ժամանած 22 թիմ, շուրջ 250 մարզիկներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բուլղարիայից: Մինչ մրցաշարի մեկնարկը տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն՝ «Ուժեղ բանակ, ապահով սահման, այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է» խորագրով, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ելույթով ունեցան Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբի սաները, հնչեցին շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր, որոնք համեմված էին հայրենասիրական կատարումներով և անցումներով: Միջոցառուման ընթացքում Սևան համայնքի ղեկավար Սարգիս ... Մանրամասն
23.09.24 Հուշ-երեկո՝ նվիրված Սևանի տարածաշրջանի հերոս տղաներին
Սեպտեմբերի 20-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց «Ինքնազոհ հերոսներ» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան հերոսամարտերի բոլոր ժամանակների հերոսներին: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ-ի նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմում երկու ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանի և իր ընկերների նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում անուն առ անուն հնչեցին Սևանի տարածաշրջանի Արցախյան առաջին պատերազմի 68 և 44-օրյա պատերազմի 35 հայորդիների, զինծառայության ընթացքում դժբախտ պատահարների զոհերի անունները՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Հուշ-երեկոյի ընթացքում միմյանց էին հաջորդում երաժշտական կատարումները, վավերագրական ... Մանրամասն
21.09.24 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության խորհրդանիշ Անկախության տոնի առթիվ: Անկախության գաղափարի կյանքի կոչման սկիզբը 1991 թվականն էր, որը պիտի շարունակվեր ու շարունակվում է աշխարհում մեր տեղն ունենալու ամենօրյա աշխատանքով ու պայքարով: Անկախությանն «Այո» ասելով՝ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու իր դարավոր ու նվիրական երազանքը: Անկախության 33-ամյա ճանապարհն ամբողջանում է Հայոց բանակի ստեղծմամբ և կայացմամբ, պետականության կերտմամբ, հայորդիների հերոսացմամբ ու ամենօրյա ստեղծագործ աշխատանքով, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին նպաստող քայլերով, մեզ բաժին հասած փորձություններով ու մարտահրավերներով: Անկախությունը դարձավ մեր` երազանքներից դեպի նպատակ տանող ճանապարհի ... Մանրամասն
20.09.24 Տեղի ունեցավ Սևան համայնքի կողմից 2025 թվականի համար սուբվենցիոն հայտերի ներկայացման հանրային քննարկում
Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր և բիզնես կենտրոնում անցկացվեց համայնքի կողմից 2025 թվականի համար սուբվենցիոն հայտերի ներկայացման հանրային քննարկում: Հանրային քննարկման սկզբում անդրադարձ կատարվեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, դրանց ընթացքին: Դեռևս 2024 թվականի մայիս ամսին ներկայացվել են 2025 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտերը, որոնք կազմվել են համայնքներից ստացված առաջնահերթությունների հիման վրա: Հանրային լսման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին սուբվենցիոն հայտերը, որոնք ներառում են ճանապարհաշինություն, ջրագծի, ոռոգման համակարգի, մշակույթի տան հիմնանորոգում կառուցում և վերակառուցում: Սևան համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը ներառված են ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner