Առաջարկներ
ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔ
ԱՆԱՀԻՏ ՂԱՆԴԻԼՅԱՆ
17 ապրիլ 2025
Սևան համայնքի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 18 և Սայաթ-Նովա փողոց թիվ 20 շենքերի փոքրիկները վաղուց են երազում ունենալ իրենց երազանքների տարածքը, որտեղ կարող են նույնիսկ առանց ծնողների հսկողության կազմակերպել իրենց ժամանցը։ Իրականացնելով ծրագիրը՝ հնարավոր կդառնա կառուցել մանկական խաղահրապարակ՝ կանաչ գոտիով, երեխաների և բնակիչների հանգիստը կազմակերպելու ու անցկացնելու համար: Արդյունքում՝ երեխաների համար կհատկացվի խաղային տարածք, կկահավորվի խաղային անհրաժեշտ միջոցներով, երեխաները կունենան անվտանգ միջավայր և հարմարավետ պայմաններ իրենց առօրյան կազմակերպելու համար, երեխաները կունենան հնարավորություններ շփվելու հասակակիցների հետ, իսկ բակը կստանա ներկայանալի և գրավիչ տեսք:
0
Առողջ ապրելակերպ և ժամանց
«Ակտիվ հանգստի և առողջ ապրելակերպի խրախուսումը լավ ապագայի գրավականն է »
Լիաննա Հայրապետյան
17 ապրիլ 2025
Առաջարկվում է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մշակույթի տան հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1200քմ հողատարածքում, կառուցել խաղահրապարակ, որը կներառի խաղասարքերով կահավորված տարածք փոքրիկների համար, մարզասարքեր դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև փոքրիկ խաղադաշտ: Տարածքը կկանաչապատվի և կբարեկարգվի՝ դառնալով հանգստի գրավիչ գոտի:
0
Առողջ ապրելակերպ և ժամանց
Գագարին բնակավայրի կենտրոնական զբոսայգու վերանորոգում
Համլետ Առաքելյան
16 ապրիլ 2025
Առաջարկվում է վերանորոգել Սևան համայնքի Գագարին բնակավայրի կենտրոնական զբոսայգին, որը կառուցվել է 2015 թվականին գագարինցի բարերար Դավիթ Գալստյանի կողմից։ Այգին շուրջ 10 տարի ծառայել է գագարինցիներին, որքան էլ այն սրտացավորեն է օգտագործվել, խնամվել, միևնույն է, ժամանակը կատարել է իր «սև գործը»՝ այգին կարիք ունի բարեկարգման: Առաջարկի նպատակն է՝ բնակավայրի այգու տարածքն ունենա առավել ներկայանալի տեսք, բնակավայրի բնակիչները, հյուրերը գեղեցիկ և կանաչ միջավայրում կազմակերպեն իրենց ազատ ժամանցը։
0
Կանաչ համայնք և բարեկարգում
«ԱՌՈՂՋ ՄԻՋԱՎԱՅՐ» բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ
ՍՈՖՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ապրիլ 2025
Վարսեր բնակավայրում առկա հիմնախնդիրներից են մասսայական սպորտի զարգացման ու ժամանցի կազմակերպման խնդիրները: Բնակավայրում բացակայում են մանկական ժամանցի վայրերը, որի պատճառով երեխաները, հիմնականում մեկուսանալով արտաքին աշխարհից և վնասելով իրենց առողջությունը, խաղում են համակարգչային և բջջային խաղեր: Եթե դրսում էլ խաղում են, ապա խաղահրապարակի, մարզահրապարակի բացակայության պատճառով խաղում են փողոցների բանուկ հատվածներում , որտեղ անվտանգ չէ: Խաղահրապարակի կառուցումը կնպաստի բնակավայրում առողջ ապրելակերպի զարգացմանը:
0
Առողջ ապրելակերպ և ժամանց
Խաղային հրապարակ
ԼԻԼԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ
15 ապրիլ 2025
Նախատեսվում է Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում կառուցել խաղահրապարակ, որը կներառի բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր, ինչպես նաև հարակից հատվածներում կկառուցվեն խաղային տարածքներ երեխաների համար։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել բազմաֆունկցիոնալ տարածք՝ բնակավայրի բնակիչների ժամանցի համար՝ ստեղծելով երեխաների և դեռահասների համար առողջ ապրելակերպի միջավայր:
0
Առողջ ապրելակերպ և ժամանց
«ՄՈՒՏՔՆ ԱՌԱՆՑ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ» ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
ԱՐԱՔՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15 ապրիլ 2025
Նախատեսվում է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում կառուցել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը կներառի նաև ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի խաղադաշտ: Նախագիծը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։ Մարզա-ժամանցային տարածքը, գտնվելով Զովաբեր բնակավայրի կենտրոնական հատվածում, կունենա ավելի շատ այցելուներ, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն թե´ մեծերը, թե´ երեխաները: Բազմաթիվ մարզասարքերով համալրված մարզահրապարակը խթան կհանդիսանա առողջ ապրելակերպի և սպորտի զարգացմանը: Մարզադաշտում կմարզվեն նաև մշակույթի տանը գործող սպորտային խմբերի մարզիկները: Այն կծառայի, ինչպես ամենօրյա խաղերի, այնպես էլ նշված մարզաձևերից մրցաշարեր անցկացնելու համար: Արդյունքում Զովաբեր բնակավայրը կունենա Էկոլոգիապես մաքուր և գեղեցիկ տարածք՝ մուտքն առանց հեռախոսների, առանց ծխախոտի և ալկոհոլի:
0
Առողջ ապրելակերպ և ժամանց