Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին Սևան համայնքի Սևան քաղաքում «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ 1-ին հանրային լսումը, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսաձայնագրություն, 1. Տալ նախնական համաձայնություն «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերին՝ հաշվի առնելով հանրային քննարկման մասնակիցների կարծիքը, կատարված առաջարկությունները, առաջարկությունների և հարցադրումների հիման վրա նախագծային փաստաթղթերում լրացումներ կատարելու հանգամանքը, նախատեսվող ծրագրի արդյունքում ակնկալվող գործունեության ուղղվածությունը, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջավայրի բարելավմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը միտված բաղադրիչի առկայությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, ներկայացված հիմնավորումները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |