Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Պարգև Շահբազյանի դիմումը` Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1-ին թաղամաս թիվ 36 հասցեում կառուցված 331.15քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 0.89քմ մակերեսով պարիսպը և 875.4քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1–ին թաղամաս թիվ 36 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 01․03․2024թ․ թիվ 549-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 20.09.2024թ. պետական գրանցում ստացած 331.15քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը՝ 1քմ՝ 2622 դրամ, 0.89քմ մակերեսով պարիսպը՝ 1քմ՝ 2622 դրամ, զբաղեցրած 875.4քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 514.8դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Պարգև Շահբազյանին։
2. Քաղ. Պարգև Խանագի Շահբազյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։