Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը, ներկայացված զեկուցագրերի վերաբերյալ եզրակացությունները՝ 1. Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ 2025թվականի հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը» N 169-Ա որոշման 6, 13, 14, 15, 18 հավելվածներում հետևյալ կատարել լրացումները և փոփոխությունները՝ 1) «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 5-րդ և 6-րդ տողերում «0.68 դրույքային միավորը» կարդալ «0.77 դրույքային միավոր», 2) «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մարտի 1-ից ավելացնել այգեպանի հաստիք՝ 0,5 դրույքային միավոր, 3) «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մարտի 1-ից ավելացնել բանվորի հաստիք (Գագարին բնակավայր)՝ 1 դրույքային միավոր, 4) «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակի 3-րդ, 4-րդ և 14-րդ տողերում «0,75 դրույքային միավորը» կարդալ «0,5 դրույքային միավոր», 6-րդ և 12-րդ տողերում «0,75 դրույքային միավորը» կարդալ «1 դրույքային միավոր», 5) «Սևան համայնքի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մարտի 1-ից ավելացնել հագուստի մոդելավորում խմբակի խմբավարի 1 հաստիք՝ 1 դրույքային միավոր: 2. ՀՈԱԿ-ների տնօրեններին` հաստիքացուցակներում ներառել հաստիքների ավելացում, կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |