Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գագիկ Մովսիսյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, ք․ Սևան, Ելենովկա փողոց, թիվ 10/1ա հասցեում գտնվող /վկայական՝1183951, տրված՝ 30.11.2004թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1.Ք․ Սևան, Ելենովկա փողոց, թիվ 10/1ա հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ելենովկայի փողոց, 10 շենք, թիվ 1բնակարան հասցե: 2.Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։