Այսօր: Կիրակի, 9 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 100
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 100


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ՝ ՍԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ 7-8ԿՄ 1/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՀԱՆՔԱՅԻՆ ՓՈՇՈՒ, ԳԻՊՍԻ ԵՎ ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 30-ին Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տեղի է ունեցել «Սանի Լենդ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի Սևան-Դիլիջան մայրուղու 7-8կմ 1/1 հողամաս հասցեում ձեռնարկվող հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային առաջին լսումը, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձ անագրություն և տեսանյութ, 

1. Տալ նախնական համաձայնություն «Սանի Լենդ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի Սևան-Դիլիջան մայրուղու 7-8կմ 1/1 հողամաս հասցեում ձեռնարկվող հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը՝ հաշվետվությանը՝ հաշվի առնելով հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության արդյունքում ակնկալվող գործունեության ուղղվածությունը, բնակավայրի սոցիալական զարգացմանը նպատակաուղղված բաղադրիչի առկայությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, ներկայացված հիմնավորումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner