Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետի, «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետի, նույն հոդվածի 2-րդ մասի ա) ենթակետի պահանջներով որոշում եմ.
1. Սասուն Միքայելյանի կողմից հանգստի գոտի 2-րդ փողոց թիվ 47 հասցեում տեղադրված շինությունների ապամոնտաժման մասով վարույթը կասեցնել։ 2. Վարույթը վերսկսել դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։ 3. Սույն որոշման հսկողությունը վերապահել համայնքապետարանի ՔՀ բաժնի պետ Մ․ Մկրտչյանին ։ 4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին պատշաճ ձևով ծանուցելուն հաջորդող օրվանից։