Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Դերենիկ Կարապետյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող / վկայական՝ 1818115, տրված՝ 20.06.2003թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
 1 Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Ծաղկունք, 4-րդ փողոց, 4-րդ փակուղի թիվ 3 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։