Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 17.07.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Զովաբեր հողամաս հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության 0․305 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 05-035-0130-0008/ 25 տարի վարձակալության իրավունքով, 1220 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գևորգ Վահրամի Խաչատրյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Գևորգ Վահրամի Խաչատրյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։