Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Երեխաների աջակցության հիմնադրամը Սևան համայնքում իրականացնում է բարեգործական մի շարք ծրագրեր սոցիալապես անապահով, կարիքավոր, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար՝ 1. Երեխաների աջակցության հիմնադրամին, որպես նվիրատվություն՝ տրամադրել 50.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |