Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության`19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 10.11.2023թ N101-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի, 7-րդ կետի ա և բ ենթակետերի, հիմք ընդունելով «Ռազմիկ Հովհաննիսյան » ԱՁ - ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Ռազմիկ Հովհաննիսյան» ԱՁ-ին / գործունեությունը` Սևան համայնք, գ. Չկալովկա, Սևան- Գավառ խճուղի 20 հասցե / տրամադրել 01․07․2024թ-31․08․2024թ. ժամանակահատվածի համար`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք;
2)․ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք :
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։