Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Էլմիրա Մուրադյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, թիվ 1 մ/թ կարգավորիչ ջրամբարի արևմտյան մաս հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1156068, տրված՝ 30.09.2004թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, թիվ 1 մ/թ կարգավորիչ ջրամբարի արևմտյան մաս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 9 / 14 ավտոտնակ հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։