Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի տնօրեն Հ․ Եսայանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին /տնօրեն Հ․ Եսայան / տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, գ․ Չկալովկա, 2-րդ փողոց թիվ 25 / 2 հասցեում գտնվող բջջային կապի կայանի կառուցման համար։ 2. «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն /տնօրեն Հ․ Եսայան / շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն /տնօրեն Հ․ Եսայան / պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: