Քննելով քաղաքացի Հակոբ Կարապետյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված շինությունների առկայության փաստը՝ պարզեցի. ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի՝ 12.04.2025 և 23.04.2025 թվականների գրությունների համաձայն ուսումնասիրվեց քաղաքացի Հակոբ Կարապետյանին կառուցապատման իրավունքով պատկանող /պայմանագիրը՝ կնքված 14.06.2018թ․/ հողատարածքում գտնվող տեղադրված ոչ հիմնական շինությունների առկայության փաստը։ Պարզվեց, որ քաղաքացին, խախտելով ՀՀ կառավարության 24․09.2001 թվականի N 896-Ն, 19.03.2015 թվականի N 596-Ն, որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածում տեղադրել է 10 (տաս) վագոն–տնակներ։ Ոչ հիմնական շինությունները տեղադրվել են 2005 թվականին։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ։ Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել քաղաքացի Հակոբ Կարապետյանից /Սևան համայնք, գ. Լճաշեն, 27-րդ փ., 3 տուն հասցե/ ապամոնտաժելու (քանդել) ինքնակամ տեղադրված շինությունները։
2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։