Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, և հիմք ընդունելով Շահեն Սաղաթելյանի դիմումը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող մարզ Գեղարքունիք համայնք Գեղամավան 2-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 29 հասցեում գտնվող 0․5361հա մակերեսով հողատարածքում՝ սեփականատերերի կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Էլմիրա Առաքելյանին, Շահեն և Նորիկ Սաղաթելյաններին պատկանող մարզ Գեղարքունիք համայնք Գեղամավան 2-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 29 հասցեում գտնվող 0․5361հա մակերեսով հողատարածքում՝ սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված 30․31քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը 26․40քմ/ կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ /հաշվառման տեղեկանք 2023R3G4MG/ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1-քմ շինության համար -- դրամ՝ - Ավտոտնակ՝ 30․31 x = դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։