Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 1 / 25 բնակարանի բնակիչ Կարեն Վարդանյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 / 47 հասցեում գտնվող 17․28քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված ավտոտնակը, տնտեսական շինությունը օրինական ճանաչելու մասին, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 1. Սեփականության իրավունքով Կարեն Յուրիկի Վարդանյանին պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 / 47 հասցեում գտնվող 17․28քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 16.93քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը՝ 14.51քմ/, 16.93քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝ 14.83քմ, հաշվառման տեղեկանք՝ 2022KBYTPO / ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող ավտոտնակի 1քմ-ի համար՝ 1673դրամ, տնտեսական շինության 1քմ-համար՝ 3346 դրամ: 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Կարեն Վարդանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner