Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, և հիմք ընդունելով Յուրա Գրիգորյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․Սևան Կարմիր բանակի փողոց թիվ 33 հասցեում գտնվող / վկայական` 28062023-05-0048/ զբաղեցրած 0․048հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ. 
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, և հիմք ընդունելով Յուրա Գրիգորյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․Սևան Կարմիր բանակի փողոց թիվ 33 հասցեում գտնվող / վկայական` 28062023-05-0048/ զբաղեցրած 0․048հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ. 1. Սևան համայնք, ք․Սևան Կարմիր բանակի փողոց թիվ 33 հասցեում գտնվող 0․048հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․Սևան Ելենովկայի փողոց թիվ 40 հասցեում գտնվող 0․0197հա մակերեսով /վկայական` 27102025-05-0040/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 1877․5դրամ վճարելու պայմանով օտարել Ռուզաննա Խալիկի Պետրոսյանին ։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։