Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով գ․ Ծովագյուղ, 22-րդ փողոց, 2-րդ նրբանցք թիվ 4 տան բնակիչ Վարդան Ֆերոյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզի, Ծովագյուղի գյուղապետի՝ 14.05.1998 թվականի որոշման համաձայն՝ առևտրի կետ տեղադրելու համար իրեն հատկացված 0․32հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզի, Ծովագյուղի գյուղապետի՝ 14.05.1998 թվականի որոշման համաձայն՝ Վարդան Նորիկի Ֆերոյանին հատկացված և փաստացի օգտագործվող 0․21140հա մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրել անհատույց օգտագործման իրավունք, անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը համայնքային բյուջե վճարելու պայմանով։
2․ 0․21140հա անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք գ․ Ծովագյուղ, Ծովագյուղ-Ճամբարակ խճուղի թիվ 15 հողամաս հասցե։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։