Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության ՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ի կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Սեդրակ Սեդրակյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ համայնք Սևան գյուղ Զովաբեր 2-րդ փողոց թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական՝ N 15112022-05-00054/ զբաղեցրած 0․19447հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սևան գյուղ Զովաբեր 2-րդ փողոց թիվ 12 հասցեում գտնվող 0․19447 հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, համայնք Սևան գ․ Զովաբեր 2-րդ փողոց 12/5 հասցեում գտնվող 0․014հա մակերեսով /վկայական՝ 10102025-05-0038/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 514․8դրամ վճարելու պայմանով օտարել Սեդրակ Արտավազդի Սեդրակյանին ։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։