Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ինկետի 24)-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 24.08.2010թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 28 որոշումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց, 57 շենք, 410 հասցեում գտնվող 13.91քմ մակերեսով բնակարանը / վկայական՝ N 09112022-05-0054/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 410 բնակարան բնակիչ Անյա Սերգեյի Հովհաննիսյանին:
2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։