Այսօր: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevanhamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2021 թվականի N 58-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ` 2021ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, ՀՀ կառավարության՝ 16.09.2021թ. N1531-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ ՏԿԵ նախարարի՝ 07.10.2021թ. NԳՍ/15.4/26215-2021 գրությունը՝ 

1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 15.01.2021թ. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի՝ 2021թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 2-Ա որոշումը:
2. Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սևանի տարածքային բաժինը՝ համապատասխան հաստիքներով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սևանի տարածքային բաժնի պետ (ծածկագիր` 1.3-1) և Սևանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սևանի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-9) :
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի հաստիքացուցակում ավելացնել համայնքային ծառայության նոր պաշտոն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-18):
4. Հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն NN1-2հավելվածների / կցվում են /:
5. Սևան համայնքի ղեկավարին` մինչև 2021թվականի հոկտեմբերի 20-ը սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ 2021թվականի նոյեմբերի 17-ին:


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(30.21 Կբ)
(14.10 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner